Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաշքշոց՝ ԱԺ միջանցքում

Ազգային ժողովում, այսօր ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ անվտանգության աշխատակիցները քաշքշելով ԱԺ նիստերի դահլիճից դուրս տարան Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի…

Ազգային ժողովում, այսօր ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ անվտանգության աշխատակիցները քաշքշելով ԱԺ նիստերի դահլիճից դուրս տարան Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանին:


Նրանք որեւէ պատճառաբանություն չբերեցին, միայն հայտնի դարձավ, որ դա աշխատակազմի ղեկավարի հրահանգն է եղել:


Մի պահ իրավիճակը լարվեց «Հայաստան» խմբակցության ղեկավարի աշխատասենյակի դռան մոտ, քանի որ Ռուբեն Հակոբյանն ուզում էր մտնել եւ իրերը վերցնել, սակայն նրան թույլ չտվեցին: «Այդ ստորությունն ինչի՞ եք անում, ես ձեր հերն անիծելու եմ, իմացեք»,- ասաց Հակոբյանը:


Նշենք, որ լսումների ժամանակ իր ելույթում Ռուբեն Հակոբյանը, մասնավորապես, ասել էր. «Պետք է ամեն գնով վռնդել այս իշխանություններին, ամեն գնով նշանակում է ապստամբել, նշանակում է մահապարտների ջոկատներ կազմել եւ քշել իրենց»: 


Հիշեցնենք, որ խորհրդարանական լսումներն անցկացվում են «Հայաստան» խմբակցության հրավերով, որի ընթացքում քննարկվում է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250