Ի՞նչ է պատասխանել Զախարովան Ադրբեջանի բարբարոսությունների վերաբերյալ հարցին
Ավանդական ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին հարցրել են, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այն փաստին, որ Բաքվի ռեժիմը քանդում է Ստեփանակերտի պատմական թաղամասերը։ Նրա պատասխանը հետևյալն էր.
«Ինչպես ես հասկացա, մենք խոսում ենք Ադրբեջանի տարածքի մասին, իսկ այնտեղ գործում են այդ երկրի օրենքները»։ Ինչ վերաբերում է պատմական հուշարձաններին, ապա Մարիա Զախարովան խորհուրդ է տվել այդ հարցը ուղղել ոչ թե Ռուսաստանի Դաշնությանը, այլ միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին։
Ռուս դիվանագետի «երկաթե տրամաբանության» համաձայն՝ եթե Ստեփանակերտը գտնվում է «Ադրբեջանի տարածքում», ապա Բաքվի ռեժիմի բոլոր գործողություններն արդարացված են։ Ստացվում է, որ մի գեղեցիկ օր, եթե Մոսկվան որոշի քանդել, օրինակ Կազանի պատմական կենտրոնը դա կլինի արդարացված, քանի որ Թաթարստանը Ռուսաստանի տարածք է, և այնտեղ գործում են ռուսական օրենքները։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...