Պուտինը կմեկնի՞ Բաքու. Կրեմլից մանրամասնել են
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում կայանալիք կլիմայական կոնֆերանսին մասնակցելու վերաբերյալ որոշումը դեռևս չի ընդունվել, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն անպայման ներկայացված կլինի։
«Դեռևս ոչ մի որոշում չկա», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Կրեմլի ներկայացուցիչը` պատասխանելով համաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին հարցին:
Նոյեմբերի 11-22-ը Բաքվում կկայանա COP29 կլիմայական համաժողովը։
Հուլիսին ՇՀԿ-ի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաժողովին հրավիրել էր կազմակերպության բոլոր ղեկավարներին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինին։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը ակնկալվում է 198 երկրների ներկայացուցիչների մասնակցություն:
Նմանատիպ հոդվածներ
Անդրանիկ Քոչարյանը` զորամասերում ինքնասպանության դեպքերի մասին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում կանցկացվի Զինված ուժե...
Հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում: Ել...
Բագրատ Սրբազանն այսօր գնալու է ԱԺ. ինչ է սպասվում. ArmLur
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանն այսօր գնալու է ԱԺ:Նա կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումնե...
Բաքվում ապօրինի կալանավորվածների կալանքը երկարաձգվել է
Բաքվի կողմից ապօրինի կալանավորված՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԳ...