Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը ՀՀ-ում
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի շրջանների մեծ մասում, 19-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-18-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղուների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 15-ի ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողի դի է հայտնաբերվել. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազեն...
Ուսուցիչը կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. «Առավոտ»
Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ-ում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ.Ղ.-ն իր դասաժա...
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել զինծառայողի մահվան դեպքից
2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղա...
«Քո կողքին ենք մինչև վերջ». Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ․«Իմ սիրելի՛ Երև...