Խոսքերն անիմաստ են. Թուրքիայի ԱԳՆ–ն՝ Իսրայելի դեմ գործողությունների մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է բոյկոտի Իսրայելը և պատժամիջոցներ սահմանի երկրի դեմ: Այս մասին, Интерфакс–ի հաղորդմամբ, հայտնում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։
«Մենք հասել ենք մի կետի, որտեղ խոսքերը, դիվանագիտությունը և միջազգային քաղաքականությունը անիմաստ են: Մենք պետք է սկսենք պատժամիջոցներ կիրառել»,- ասել է Ֆիդանը` ելույթ ունենալով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կազմակերպված Պաղեստինի հարցով հանդիպման ժամանակ:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջոցներ չի ձեռնարկում Գազայի հատվածում և Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու. Արմեն Գրիգորյան
Ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքն...
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա. ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...