Ալիևը հակադարձել է Փաշինյանի առաջարկին
Ալիևն անիրատեսական է անվանել Հայաստանի առաջարկը ՝ «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցված է»:
Իլհամ Ալիևն այսօր ասել է, որ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը հավասար արժեք ունեն, մեկը մյուսից չի կարելի առանձնացնել։
Նա նշել է, որ նման նախադեպերից տեղյակ չէ։
Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի վարչապետը վերահաստատել էր՝ խաղաղության համաձայնագրի նախագիծը առնվազն 80 տոկոսով համաձայնեցված է, ապա առաջարկել Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է՝ այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։
Նիկոլ Փաշինյանը, շեշտելով, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան, հայտարարել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։
Նմանատիպ հոդվածներ
Որն է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների խոչընդոտը. Ռուբինյան
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբեր...
ԵՄ-ն Հայաստանի տարածքում իր ծրագրերի մասին պետք է զեկուցի ինձ. Ալիև
Ալիևի կարծիքով ԵՄ-ն Հայաստանի տարածքում իր ծրագրերի մասին պետք է զեկուցի իրեն:Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է...
Ադրբեջանը կարող է 20 տարի էլ մնալ օկուպացված տարածքներում. Աղազարյան
Ադրբեջանը ՀՀ օկուպացված տարածքներում կարող է 10 տարի էլ, 20 տարի էլ մնալ, 7 իշխանություն փոխվի, 7 Բագրատ, դեռ կմնան, այս...
Նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտրի մասին
«Հետքն» իր գործընկերոջից ստացել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ նոր գաղտնի փաստաթղթեր:Այս...