ՄԱԿ-ը նույնիսկ ի վիճակի չէ պաշտպանել իր աշխատակիցներին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատված օգնության մատակարարումները նվազել են Իսրայելի խոչընդոտների պատճառով, իսկ ՄԱԿ-ի անգործությունը տագնապալի է:
«Մենք տեսնում ենք Գազայի հատվածին հասցվող օգնության ծավալի լուրջ անկում: Դա պայմանավորված է նրանով, որ Իսրայելը ահաբեկում է մարդասիրական կազմակերպություններին: Բայց ձմռան մոտենալուն պես պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն Գազայի ժողովրդին ապահովելու այն ամենով ինչ անհրաժեշտ է: Ավելին, մեր հայտարարությունները այն մասին թե Իսրայելը Գազայում կանգ չի առնելու, իրականացան և ստացվեց, այնպես, որ նա արդեն հարձակվում է ՄԱԿ-ի խաղաղապահների վրա»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ «ՄԱԿ-ը նույնիսկ ի վիճակի չէ պաշտպանել իր աշխատակիցներին»։ «Սա ամոթալի է և ստիպում է մեզ անհանգստանալ: Իսրայելական տանկերը մտնում են ՄԱԿ-ի գոտի, հարձակվում են խաղաղապահների վրա, վիրավորում նրանց, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարզապես հետևում է այս ամբողջ ավազակապետությանը փոխարենը փորձի կանգնեցնել Իսրայելին»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հիշեցրել է, որ Իսրայելի ղեկավարությունը «հավանություն և օգնություն է ստանում այն երկրներից, որոնք նախկինում աջակցել են ահաբեկիչներին Սիրիայում և թույլ չեն տվել Թուրքիային պայքարել նրանց դեմ»։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....