Հայկական կողմը որոշել է չշարունակել բրյուսելյան գործընթացը․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում՝ Բելգիայի նոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեյպոյի հետ հանդիպմանը տարօրինակ է համարել Երևանի առաջարկը՝ կնքել խաղաղության պայմանագիրը կիսատ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Անդրադառնալով Ադրբեջանի և Եվրամիության հարաբերություններին՝ նա ասել է, թե Բրյուսելն այն վայրն էր, որտեղ Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ հաջողությամբ ընթանում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, և այնտեղ իսկապես կարևոր առաջընթաց է գրանցվել:
«Բայց, ցավոք, հայկական կողմը որոշել է չշարունակել այս գործընթացը, որը կոչվում է «բրյուսելյան»։ Սակայն, ամեն դեպքում, դա դրական գործընթաց էր, որը շատ լավ արդյունք և փորձ տվեց»,- ասել է Ալիևը։
Ավելի վաղ, ելույթ ունենալով Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է հոկտեմբերին ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ արդեն համաձայնեցված կետերի հիման վրա և շարունակել աշխատանքը մնացած բոլոր հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....