Գագիկ Սուրենյանը սպասվող եղանակի մասին
Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 15-ի գիշերը և կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում հոկտեմբերի 15-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողի դի է հայտնաբերվել. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազեն...
Ուսուցիչը կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. «Առավոտ»
Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ-ում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ.Ղ.-ն իր դասաժա...
«Քո կողքին ենք մինչև վերջ». Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ․«Իմ սիրելի՛ Երև...
Ինչ միջոցառումներ կանցկացվեն այսօր Երևանում
Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Տեղեկությունը հ...