Սերբիայի փոխվարչապետը` BRICS-ին անդամակցելու մասին
Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը BRICS-ն անվանել է «ԵՄ-ի իրական այլընտրանք»:
«BRICS-ը գրավիչ է Սերբիայի համար, այն կմասնակցի կազմակերպության ապագա գագաթնաժողովին Կազանում և ուսումնասիրում է անդամակցության հնարավորությունը»,- ասել է երկրի փոխվարչապետը «Berliner Zeitung»-ին տված հարցազրույցում։
«Անպատասխանատու կլիներ, եթե մենք չուսումնասիրենք բոլոր տարբերակները, ներառյալ BRICS-ին անդամակցելը: Եթե BRICS երկրները գրավիչ են այլ երկրների համար, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան կամ Թուրքիան, ինչո՞ւ պետք է Սերբիան տարբերվի: Այնպես որ, կասկած չկա, որ BRICS-ը դարձել է ԵՄ-ի իրական այլընտրանք»,- ասել է նա:
Պաշտոնյան նշել է, որ եվրասկեպտիկ է դարձել «ԵՄ-ին ներսից ճանաչելուց» հետո, և որ Բրյուսելը անհնարին պայմաններ է դնում Բելգրադի համար ու երկիրը չի ընկալում որպես գործընկեր։
Ըստ Վուլինի՝ ԵՄ-ն պահանջում է Սերբիայից խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ՝ միության մաս դառնալու համար, մինչդեռ նախագահ Վլադիմիր Պուտինը նման պայմաններ չի առաջ քաշել։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...