Հասկանալի է, որ սա չի կարող Հայաստանի համար ընդունելի լինել. Փաշինյան
Ադրբեջանի ընկալումները, իմ տպավորությամբ, հետևյալն են, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել ՀՀ-ին: Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս փաստը պոտենցիալ 2 մտահոգություն կարող է բերել Ադրբեջանին: Առաջինը՝ եթե Ադրբեջանը անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանը ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբջանի: Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշպանունակությունը բարձրացնելու համար, և Ադրբեջանը իր ագրեսիվ պլանները Հյաաստանի նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ»,-ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ եթե Ադրբեջանի մտահոգությունը առաջինն է, դա փարատելի մտահոգություն է, որովհետև Հայաստանն ըստ էության բարձրագույն մակարդակով իր իրականացրած քաղաքականություններով և ռազմավարական քաղաքականություններով արձանագրում է, որ մենք որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի նկատմամբ և ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ չունենք: Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք դրա վերաբերյալ դե յուրե պարտավորություններ ստանձնել:
«Փաստն այն է, որ Ադրբեջանը իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործեի լինեն իր համար, բայց Հյաստանը շարունակի մնալ բլոկադայի մեջ: Հասկանալի է, որ սա չի կարող Հայաստանի համար ընդունելի լինել»,-ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է իրատես լինենք. Խաչատուրյանը՝ ԼՂ-ից տեղահանված հայերի մասին
Հայաստանի նախագահի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատ...
Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի՝ դրսից պարտադրված լինելու վերաբերյալ լուրերի մասին
«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում...
Ինչքանով է հաջողվել ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները. Քյարամյանը մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է հարցին՝ ինչքանով է...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Սյունիքի մասին գրառում է արել
Հայաստանի ռազմավարական և խոցելի մարզում՝ Սյունիքում, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի կեսից ավելի...