Ո՞վ է հրազենային կրակոցից մահացած զինծառայողը. 24News
Մեղրիում հրազենային կրակոցից մահացած զինծառայող Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Այս մասին 24News-ին հայտնել է Բասեն համայնքի վարչական ղեկավար Հայկ Մնացյանը:
«18 տարեկան, մոտ 8-9 ամսվա ծառայող, Մեղրիում էր ծառայում: Իրենց ընտանիքը շատ լավ ընտանիք է` հարգված, սիրված, ինքն էլ շատ խելոք, գյուղի մեջ միշտ հարգանք դրսևորած երեխա է եղել»,- պատմել է ղեկավարը:
Մնացյանի խոսքով, շատ աշխատասեր տղա էր. «Մինչ բանակ զորակոչվելը աշխատում էր` գյուղատնտեսությամբ էր զբաղվում»: Աղասին տան ավագ զավակն էր, իրենից փոքր դպրոցահասակ եղբայր ունի:
Մնացյանը նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողի դի է հայտնաբերվել. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազեն...
Ուսուցիչը կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. «Առավոտ»
Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ-ում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ.Ղ.-ն իր դասաժա...
«Քո կողքին ենք մինչև վերջ». Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ․«Իմ սիրելի՛ Երև...
Ինչ միջոցառումներ կանցկացվեն այսօր Երևանում
Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Տեղեկությունը հ...