Նեթանյահուն չի լսում Բայդենին. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ «մոտ երկու օր առաջ»։
Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է կիրակի օրը Թրամփին հարցրել են, թե երբ է վերջին անգամ խոսել իսրայելի առաջնորդի հետ։
«Մոտ երկու օր առաջ նա եկավ իմ տուն Ֆլորիդայում՝ Մար-ա-Լագո, իր հիասքանչ կնոջ հետ», - պատասխանել է նա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես խոսել է Նաթանյահուի հետ անցյալ շաբաթ Իրանի հետ լարվածության ֆոնին։ Չորեքշաբթի օրվա նրանց հեռախոսազանգը երկու առաջնորդների առաջին զրույցն էր օգոստոսից ի վեր:
Այս շրջանը համընկավ Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ Իսրայելի հակամարտության կտրուկ սրացման հետ:
Թրամփը «ողորմելի» է անվանել Բայդենի և Նաթանյահուի միջև երկխոսության մոտ երկու ամսվա բացակայությունը։
«Ես կարող եմ ձեզ ասել, որ Բիբին շատ ուժեղ էր, - ասել է Թրամփը։- «Նա չի լսում Բայդենին»։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....