ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ինչ են քննարկում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ են վարում Կրեմլում։


Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ ՌԴ–ի և ՀՀ–ի առևտրատնտեսական հարաբերությունները շատ լավ են զարգանում։


Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանում առաջատար ներդրումներ կատարող երկիրն է` շուրջ 4 մլրդ դոլարի։


Փաշինյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում շատ ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել։ 


«Փոխվարչապետ Օվերչուկն էր եկել Երևան։ Հոկտեմբերի սկզբին Երևանում կայացավ ԵԱՏՄ միջկառավարական համաժողովը, և այդ շրջանակներում էլ մենք բավական մանրամասն քննարկեցինք մեր գործընկերության հարցերը»,–ասաց Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը։


Պուտինը Փաշինյանին առաջարկել է Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովում ևս մեկ երկկողմ հանդիպում անցկացնելու։


«Սպասում եմ Ձեզ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հուսով եմ, որ այն օգտակար և հետաքրքիր կլինի. մենք երկկողմ հանդիպում կանցկացնենք, և հնարավորություն կլինի զրուցել մի քանի տասնյակ երկրների գործընկերների հետ, որոնք նախատեսում են մասնակցել այդ աշխատանքներին», - ասել է նախագահը ՌԴ-ն Կրեմլում Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը:


Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, բանակցությունների հիմնական թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։


Այսօր ավելի վաղ Պուտինը առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։