Փակ հանդիպում Հռոմի պապի հետ. ինչ են քննարկել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երրորդ անգամ առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, հայտնում է Vatican News-ը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Վատիկանում տևել է 35 րոպե:
Գրադարանի դահլիճում առանձնազրույցից և ուկրաինական պատվիրակությանը ներկայացնելուց հետո Հռոմի Պապը Զելենսկիին բրոնզե հարթաքանդակ է նվիրել, որը պատկերում էր ծաղկած ծաղիկ՝ «Խաղաղությունը փխրուն ծաղիկ է» մակագրությամբ։ Ի պատասխան Ուկրաինայի նախագահը Պոնտիֆիկոսին նվիրել է յուղաներկ՝ «Բուչայի հանցագործություն. Մարիչկայի պատմությունը»։
Նկարը պատկերում է Բուչայում ռուսական ռազմական հանցագործությունների սարսափները Մարիչկայի՝ երևակայական փոքրիկ աղջկա աչքերով, ով տեսել է իր հորը, մորը և տատիկին խոշտանգված և սպանված ռուս զինվորների կողմից::
Զելենսկու և Հռոմի պապի հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում՝ թարգմանչի մասնակցությամբ և շոշափվել են Ուկրաինայի համար պատերազմի և խաղաղության թեմաները, որոնք Պոնտիֆիկոսը միշտ բնորոշել է որպես «տանջված»։
Զելենսկին հանդիպել է նաև պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ, որին ուղեկցել է Պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերը։
«Պետքարտուղարությունում քննարկումները նվիրված էին Ուկրաինայում պատերազմական իրավիճակին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև դրան վերջ տալու ուղիներին, որոնք կհանգեցնեն երկրում արդար և կայուն խաղաղության։ Բացի այդ, քննարկվել են երկրի կրոնական կյանքին առնչվող որոշ հարցեր»,- հանդիպումից հետո հայտնել են Սուրբ Աթոռից։
Սա նախագահ Զելենսկու երրորդ այցն է Վատիկան։ Նա նախկինում այնտեղ եղել է 2020 թվականի փետրվարին և 2023 թվականի ապրիլին:
Ուկրաինայի նախագահը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել են նաև հուլիսի 14-ին G7-ի գագաթնաժողովում, որը կազմակերպել է Իտալիան։