Նրանց ռազմագերիներ անվանելն անընդունելի է․ Հաջիզադե
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ներկայացուցիչներին ազատ արձակելու կոչով Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը և արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հայտարարությունները:
«Նրանց ռազմագերիներ անվանելն անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ դրանք կողմնակալ որակելով:
Հաջիզադեն նաև հայտարարել է, թե, իբր, Նիդերլանդների իշխանությունը խեղաթյուրում է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման՝ Բաքվի նպատակները: Նա Ամստերդամին մեղադրել է, իբր, երկակի չափորոշիչների քաղաքականություն վարելու համար: Հաջիզադեն անընդունելի է որակել նաև հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար Բաքվին ուղղված մեղադրանքները։
«Կոչ ենք անում հոլանդական կողմին՝ հրաժարվել միակողմանի դիրքորոշումից, որը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը և լարվածություն է ստեղծում Ադրբեջանի և Նիդերլանդների հարաբերություններում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Ինչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ մանրամասներ
2020-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործը...
Երբ անվտանգություն ասելով հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի․ Փաշինյան
Մեր իրականության մեջ ընդհանրապես անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բան...
Հրաժարական հրաժարականի հետևից
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության մամու...