Չարլզ III-ը դեմ չի լինի, եթե Ավստրալիան որոշի հանրապետություն հռչակվել. The Daily Mail
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը դեմ չի լինի, եթե Ավստրալիան որոշի հանրապետություն հռչակվել և այլևս բրիտանացի միապետին պետության ղեկավար չհամարի։ Այս մասին հայտնում է The Daily Mail թերթը՝ վկայակոչելով նամակից հատվածներ, որը միապետի անձնական քարտուղարն ուղարկել է Ավստրալիայի հանրապետական շարժման անդամներին Չարլզ III-ի՝ Կանբերա և Սիդնեյ այցի նախօրեին։
«Որպես սահմանադրական միապետ՝ Նորին Մեծությունը գործում է իր նախարարների խորհրդով, ուստի Ավստրալիայի՝ հանրապետություն դառնալու հարցը Ավստրալիայի հանրության որոշելիք խնդիրն է»,- ասվում է փաստաթղթում, որը շարժման ղեկավարությունը ստացել է թագավորի հետ հանդիպման խնդրանքին ի պատասխան։
Ավստրալիայի հանրապետական շարժումը, որը հիմնադրվել է 1991 թվականին, պնդում է, որ պետության ղեկավարը պետք է ընտրվի, իսկ գեներալ–նահանգապետի պաշտոնը պետք է վերացվի: Ակնկալվում է, որ Ավստրալիան և Միացյալ Թագավորությունը կմնան «ամենամոտ ընկերներն ու դաշնակիցները»։
Ավստրալիայի հանրաքվեն ամբողջ երկրում տեղի ունեցավ 1999 թվականի նոյեմբերի 6-ին, որին մասկանցել էր մոտ 12 միլիոն ավստրալացի: Քաղաքացիներին առաջարկվել էր պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք կողմ են պետությունը նախագահի կողմից ղեկավարվող խորհրդարանական հանրապետության վերածելու գաղափարին։
Երկրի հանրապետական շարժումը պետք է ստանար ձայների ավելի քան 50%-ը առնվազն չորս նահանգներում, սակայն, ի վերջո, ընտրողների 55%-ը կողմ եղավ բրիտանական միապետի իշխանությունը պահպանությանը, և միայն 45%-ն էր կողմ քվեարկել հանրապետության ստեղծմանը։
Ավստրալիայում հանրապետություն հռչակելու շուրջ քննարկումներն ակտիվացել են 2023 թվականի սեպտեմբերին Եղիսաբեթ II թագուհու մահից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու. Արմեն Գրիգորյան
Ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքն...
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա. ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև կռիվ է ընկել. «Ժողովուրդ»
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում։ Պատգամավորներից ամեն մեկն իր թեկնածուի...