«Փորձում են մեծացնել Ադրբեջանի վրա ճնշումը». Զախարովա
Տարբեր հարցերի, այդ թվում՝ կլիմայական փոփոխությունների շուրջ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու արևմտյան ուժերի փորձերն անօգուտ են և աննախադեպ. ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.
«Ադրբեջանի վրա ճնշումներ են եղել բազմիցս և տարբեր հարցերի շուրջ։ Խոսքը միայն ինքնիշխան պետությունների վրա ճնշում գործադրելու անթույլատրելիության սկզբունքային դիրքորոշման մասին չէ, այլ այն մասին, որ կլիմայական փոփոխությունների թեման մասնագետների իրական ներգրավում է պահանջում։ Այն չպետք է լինի հերթական քաղաքական մահակը, որով ԱՄՆ-ն կհարվածի բոլորի գլխին, միայն թե առաջ մղի իր համար ձեռնտու լուծումը։ ԱՄՆ-ի նման մարտավարությունը դասական հնարք է, որը տարեցտարի կրկնվում է COP կլիմայական համաժողովին ընդառաջ։ Մենք նույնը տեսանք 2022թ. Շարմ Էլ Շեյխի համաժողովին ընդառաջ, ապա անցած տարի՝ Դուբայում։ Իսկ այժմ տեսնում ենք, որ շինծու պատրվակով փորձում են մեծացնել Ադրբեջանի վրա ճնշումը»,-ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ապօրինի կալանավորվածների կալանքը երկարաձգվել է
Բաքվի կողմից ապօրինի կալանավորված՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԳ...
Մոսկվայում նախատեսվա՞ծ է Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում. ԱԳՆ-ից մանրամասնել են
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Նա կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների...
Անդրանիկ Քոչարյանը` զորամասերում ինքնասպանության դեպքերի մասին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում կանցկացվի Զինված ուժե...
Հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում: Ել...