Հայաստանում կա՞ն քվադրոբերներ. Լավրովը` Միրզոյանին
Լավրովը հետաքրքրվել է, թե Հայաստանում կա՞ն արդյոք քվադրոբերներ
Կրեմլում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ ու Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում քննարկել է երեխաների՝ շան պես քայլելու երևույթը, որն այժմ տարածված է։
«Ձեզ մոտ կա՞ն քվադրոբերներ։ Երեխաները շան դիմակ են հագնում։ Դա հիմա ամենագլխավոր նորություններից է։ Քայլում են ինչպես շունը»,-ասել է Լավրովը։
Զրույցի տեսանյութի այս հատվածը հայտնվել է ռուսական տելեգրամ ալիքներում։
Միրզոյանը հաստատել է, որ գիտի քվադրոբերների շարժման մասին՝ այն անվանելով նոր։ Իր հերթին Գուրգեն Արսենյանն ասել է, որ Եվրոպայում կվադրոբերներն արդեն իրենց որակում են որպես «գենդեր»։
Տարեսկզբից սոցցանցերում բուռն քննարկվում է քվադրոբերների մասին խոսակցությունները։ Սա նոր ենթամշակույթ է, որը տարածված է երեխաների և դեռահասների շրջանում: Նրանց հիմնական առանձնահատկությունը կենդանիների սովորությունների ընդօրինակումն է, դիմակներ և կենդանական հանդերձանք կրելը: Թվում է, թե ինչն է անսովոր: Նրանք կարող են հարձակվել անցորդների կամ իրական կենդանիների վրա: Այսպիսով, որտեղ է այս ամենի սահմանը երբ անմեղ մանկական զվարճանքը վերածվում է շեղված վարքի:
Նմանատիպ հոդվածներ
Նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ
Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխ...
Հայ հիդրոմետն արձագանքել է Ֆլորիդայում սպասվող «Միլթոն»-ի հեղեղմանը
Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս մասին ֆեյսբ...
ՔԿ-ից մանրամասներ են հայտնել երեխաների առևանգման փորձից
ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել երեխաների առևանգման փորձից։ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում փաս...
Զինծառայողի դի է հայտնաբերվել. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազեն...