Ադրբեջանի տասնյակ պատգամավորներ կոչ են արել Բայրամովին
43 ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին ուղղված նամակում կոչ է արել վերանայել ԱՄՆ-ի հետ երկրի համագործակցությունը: Ի թիվս այլ հարցերի, առաջարկվում է խզել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերը և դադարեցնել Հանրապետությունում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը:
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը և լուծեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, ԱՄՆ-ն սկսեց միջոցներ ձեռնարկել այդ հակամարտությունը բորբոքելու համար։ ԱՄՆ-ն Երեւանին խոշոր ֆինանսական օգնություն է հատկացրել, ինչի շնորհիվ ապահովվել է Հայաստանի վերազինումը, ինչը դրդել է երկրին ապակառուցողական դիրքորոշում որդեգրել խաղաղ բանակցություններում», - ասված է նամակում:
Պատգամավորները կոչ են արել խզել 1997 թվականին ստորագրված «ապագա ռազմական և պաշտպանական կապերի մասին համատեղ հայտարարությունը» և «սարքավորումների գնման և փոխադարձ սպասարկման մասին» համաձայնագիրը, որը Ադրբեջանի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2013 թվականին: Նամակում նշվում է ամերիկյան կողմի հետ այլ հարցերի շուրջ բանակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում չի դադարում Հանրապետության հանդեպ թշնամական քաղաքականությունը: Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված 60 կոնգրեսականների դիմումը՝ մարդու իրավունքների խախտման պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
ՀՀ-ն պետք է ընտրի՝ առճակատում բոլոր ուղղություններով կամ կարգավորման գործընթաց․ Ադրբեջանի ԱԳՆ
Խոր ափսոսանք է առաջացնում, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ չարաշահում է անդամ պետություն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, նա Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը․Հարց. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած...