ՀՀ-ն պետք է ընտրի՝ առճակատում բոլոր ուղղություններով կամ կարգավորման գործընթաց․ Ադրբեջանի ԱԳՆ
Խոր ափսոսանք է առաջացնում, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ չարաշահում է անդամ պետությունների միջև մշակութային-հումանիտար համագործակցության մանդատ ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ): Այս մասին հայտարարել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում:
Նշվում է, որ Ֆրանսիան կոպտորեն չարաշահել է ՖՄԿ-ում նախագահության կարգավիճակը, որի անդամ չէ Ադրբեջանը, որպեսզի այդ կազմակերպության գագաթնաժողովի բանաձևում ներառեն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված դրույթներ, և բացահայտ խախտելով բազմակողմ դիվանագիտական ձևաչափերում փաստաթղթերի պատրաստման ընդունված պրակտիկան և բազմակողմ բանակցությունների տարրական կանոնները, թույլ չի տվել անգամ քննարկել նշված դրույթների վերաբերյալ մի քանի անդամ պետությունների առաջարկությունները:
Արդյունքում, ըստ ադրբեջանական կողմի, այն դրույթների վերաբերյալ, որոնք ընդունվել են ՖՄԿ գագաթնաժողովում, կոնսենսուս ձեռք չի բերվել, իսկ փաստաթղթում որոշ դրույթների դեմ բողոքի պատճառով վերապահումներ են մտցվել։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ այս հարթակում, որի անդամ չէ Ադրբեջանը, «ձախողվել են միջազգային հանրությանն իր կեղծ նարատիվները պարտադրելու Հայաստանի փորձերը՝ չնայած Ֆրանսիայի բացահայտ աջակցությանը»:
«Այն, ինչ տեղի ունեցավ ՖՄԿ շրջանակներում, պետք է գնահատել որպես խաղաղ գործընթացում Հայաստանի անշահախնդրության դրսևորում, ցանկացած հնարավորության դեպքում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության և Ֆրանսիայի կողմից Հայաստանն իր նեղ շահերի համար օգտագործելու ձգտում: Ադրբեջանական կողմն իր երախտագիտությունն է հայտնում ՖՄԿ անդամ այն պետություններին, որոնք, չնայած Ֆրանսիայի բացահայտ սպառնալիքներին և շանտաժին, անսասան հավատարմություն ցուցաբերեցին միջազգային իրավունքին և ՖՄԿ մարդասիրական մանդատին՝ հաստատակամորեն հանդես գալով Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված և կարգավորման գործընթացը խաթարող քայլերի դեմ:
Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում հրաժարվել նման սադրիչ քայլերից և դրսևորել քաղաքական կամք և պատասխանատվություն կարգավորման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու ճանապարհին մնացած խոչընդոտները վերացնելու համար, առաջին հերթին ուղղումներ կատարելով իր Սահմանադրության և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող այլ օրենսդրական ակտերում:
Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի՝ կամ շարժվել կարգավորման գործընթացի ավարտի ճանապարհով, կամ շարունակել առճակատումը բոլոր ուղղություններով։ Ադրբեջանը հավատարիմ է իր նախաձեռնած կարգավորման գործընթացին և շարունակում է հետևողականորեն առաջ շարժվել քաղաքական իմաստության և պատասխանատվության ոգով», - ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, նա Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը․Հարց. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած...
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...