Եթե Թրամփը վերընտրվի Սաուդյան Արաբիան հնարավոր է ճանաչի Իսրայելին
Սաուդյան Արաբիայի իշխանություններն, ամենայն հավանականությամբ, կհամաձայնեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ Դրա մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը կարող է աջակցել Իսրայելի հետ գործարքին, եթե այն կնքվի Թրամփի միջնորդությամբ։ Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ բանակցություններին կմասնակցի ԱՄՆ նախկին նախագահ Ջարեդ Քուշների փեսան, որը, ենթադրաբար, շարունակել է այս հարցով կապեր պահպանել Մուհամմեդ բեն Սալմանի հետ անգամ 2020 թվականի ընտրություններում Թրամփի պարտությունից հետո։
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց կգրանցվի նույնիսկ այն դեպքում, եթե ԱՄՆ նախընտրական մրցավազքն ավարտվի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հաղթանակով։ Բայց այդ դեպքում ավելի շատ ժամանակ կպահանջվի Իսրայելի հետ գործարք կնքելու համար, ենթադրում են գործակալության զրուցակիցները։
Սաուդյան Արաբիան և Իսրայելը երկար ժամանակ ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու համար։ Սակայն այս գործընթացը կասեցվեց 2023 թվականին Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո։ 2024 թվականի սեպտեմբերին Մուհամեդ բեն Սալմանը, ըստ Reuters-ի, հայտարարել է, որ առանց անկախ պաղեստինյան պետության ստեղծման իր երկիրը չի ճանաչի Իսրայելը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը:Իրանական ՀՕՊ համ...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իր...
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է&n...
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է:Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողո...