ԼՂ-ից տեղահանված ոչ մի ուսանող վարձ չի վճարել. ԵՊՀ ռեկտորի հայտարարությունը
Երևանի Պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Բագրատ Սրբազանի հայտարարությանը:
«Ի պատասխան երեկ Հանրապետության հրապարակում հնչած այն հայտարարության, ըստ որի` իբր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողին չեն թույլատրել օգտվել ռոտացիայի կարգից:
Անցյալ տարի ԵՊՀ-ն հրամանագրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 800 ուսանողների՝ կազմակերպելու նրանց հետագա ուսումնառությունը և ապահովելու կրթության շարունակականությունն ու անընդհատությունը:
Ինչպես հայտնի է, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով կառավարությունը սահմանել էր տարբեր բուհերում տվյալ մասնագիտությունների վարձավճարների միջինացված չափով կրթաթոշակներ։ ԵՊՀ մեծ թվով մասնագիտությունների դեպքում առկա է եղել տարբերություն, սակայն ֆինանսական որևէ պարտավորություն մեր ուսանողների ուսերին չթողնելու և նրանց ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու համար ԵՊՀ-ն ֆոնդհայթայթման նպատակով դիմել է բարեկամներին ու գործընկեր կազմակերպություններին։
Արդյունքում հավաքագրվել է 99,156,900 ՀՀ դրամ։ Գործընթացին մասնակցել են ԱՄՆ հայոց արևմտյան թեմը (38,675,000 ՀՀ դրամ), Հայաստանի բանկերի միությունը (35,000,000 ՀՀ դրամ), Ամերիկայի hայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը (21,281,900 ՀՀ դրամ) և «Արման Տերտերյան» բարեգործական հիմնադրամը (4,200,000 ՀՀ դրամ), որոնց մեկ անգամ ևս հայտնում ենք մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը։
ԼՂ-ից բռնի տեղահանված ԵՊՀ ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, ավելին՝ ռոտացիայի արդյունքում 20 ուսանող այժմ սովորում է անվճար ուսուցման համակարգում։
Ի դեպ, կառավարության որոշմամբ՝ ՀՀ բուհերում սովորող ԼՂ-ից բռնի տեղահանվածների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն այս տարի ևս շարունակվելու է, ընդ որում՝ առանց սահմանաչափի, այսինքն՝ 100 տոկոսով»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...