«Ցավոք, չեմ կարող վստահություն հայտնել, քանի, որ ես վստահ չեմ Ադրբեջանի հարցում». Միրզոյան
Մենք պաշտպանել ենք Ադրբեջանի թեկնածությունը COP29-ի այս միջոցառումը Բաքվում անցկացնելու հարցում. իսկապես, ես հավատում եմ, որ հիմա մենք կարևոր հանգրվանում ենք, կա իրական հնարավորություն փակելու մեր տարածաշրջանում հակամարտության էջը, գոնե Հայաստանի և Ադրբեջանի միջև, և բացելու խաղաղության և համագործակցության դարաշրջանի նոր էջ։ Այս պահին առկա իրավիճակը, սակայն, այլ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր վստահության զգացում ձևավորել հասարակության մեջ, առ այն, որ լինի կայուն խաղաղություն, երբ Ադրբեջանից հնչում են սպառնալիքներ, Միրզոյանը պատասխանել է. «Իրապես լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ: Օրինակ, ադրբեջանական կողմն այժմ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը, որը, ինչպես գիտեք, հիմնականում համընկնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին։ Նրանք պնդում են, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն, ցավոք, տպավորությունը բոլորովին այլ է:
Դուք հարցնում եք, թե՞ ինչպես ես՝ որպես արտաքին գործերի նախարար, կամ իմ կառավարությունը, կարող ենք վստահություն ներշնչել: Ցավոք, չեմ կարող վստահություն հայտնել, քանի, որ ես վստահ չեմ Ադրբեջանի խաղաղ ծրագրերի հարցում»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...