ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն Իրանի հետ ՀՀ հարաբերությունները բնորոշել է մեկ բառով
«3+3» ձևաչափի քննարկումներին մասնակցելը ճիշտ որոշում էր։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն դիտարկմանը, թե արտաքին քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, միակողմանի է, ու սա վնասում է մեր ազգային շահերը։
«Ես ինքս եմ ասել, որ ՀՀ–ի վարած քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, այլ բալանսավորված քաղաքականություն է»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` այդ ամենով հանդերձ, պետք է նաև դիտարկել մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունը։
«Այս առումով, երբ «3+3» ձևաչափով մեր մասնակցության հարցն էր որոշվում, ու մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք, այդ որոշումը լրջորեն քննադատվեց։ Հիմա ես կարող եմ վստահորեն ասել, որ շատ ճիշտ որոշում էր մասնակցելն այդ ձևաչափի քննարկումներին, և դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է ընդգծում»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է Իրանի հետ ՀՀ հարաբերություններին, ապա դրանք Փաշինյանը բնորոշեց մեկ բառով` բնականոն։
«Այդ հարաբերությունները քաղաքական որոշման արդյունք և հետևանք չեն»,– նշեց նա։
Բացի այդ, վարչապետի խոսքով, ՀՀ իշխանությունների քայլերն ուղղված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանել է, թե ինչու չի հրապարակվում խաղաղության պայմանագրի տեքստը
Խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված դիվանագիտական կոռեկտության խնդիր կա։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար այլ անձիք ժամանեցին Մայր Տաճար
Էջմիածնում մեկնարկում է Մայր տաճարի վերաօծման արարողությունը։Այստեղ են ժամանում պաշտոնատար անձինք, գործարարներ, տեղում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ վայ հայրենասիրություն էին քարոզում». Պապոյանը նախկինների և օլիգարխների մասին
«Նախկինների վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր շրջափակված է, այդ քաղաքականության արդյունքում է, որ...
Արարատ Միրզոյանը` Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունների մասին
Հայաստանը չի կարող խրախուսել կամ ողջունել որևէ էսկալացիա։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում անցկացված պ...