ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանել է, թե ինչու չի հրապարակվում խաղաղության պայմանագրի տեքստը
Խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված դիվանագիտական կոռեկտության խնդիր կա։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը վարչապետից հետաքրքրվեց` արդյոք ճիշտ չէ՞ր լինի, եթե արդեն իսկ համաձայնեցված 13 կետերի բովանդակությունը հիմա ներկայացվեր, հետո միայն խոսվեր խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։
«Այդ կետերին տարբեր առիթներով անդրադարձել եմ, գաղտնիքի խնդիր չկա, դիվանագիտական կոռեկտության խնդիր կա. աշխատանքային փաստաթուղթը 2–րդ շահառու էլ ունի»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` հայեցակարգային առումով ժողովրդի համար պայմանագրի բովանդակությունը բացահայտված է մարզային տարբեր ֆորմատներով հանդիպումների, քննարկումների ժամանակ։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին հայտարարեց, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել` պարզելու համար, թե ինչու է ընդդիմադիր պատգամավորներին արգելված ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար այլ անձիք ժամանեցին Մայր Տաճար
Էջմիածնում մեկնարկում է Մայր տաճարի վերաօծման արարողությունը։ Այստեղ են ժամանում պաշտոնատար անձինք, գործարարներ, տեղում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ վայ հայրենասիրություն էին քարոզում». Պապոյանը նախկինների և օլիգարխների մասին
«Նախկինների վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր շրջափակված է, այդ քաղաքականության արդյունքում է, որ...
Արարատ Միրզոյանը` Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունների մասին
Հայաստանը չի կարող խրախուսել կամ ողջունել որևէ էսկալացիա։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում անցկացված պ...
Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների գործով նախաքննությունը. ինչ է նրանց սպասվում
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանի գլխավո...