ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա ես կարող եմ վստահորեն ասել, որ շատ ճիշտ որոշում էր․ վարչապետ
«3+3» ձևաչափի քննարկումներին մասնակցելը ճիշտ որոշում էր։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն դիտարկմանը, թե արտաքին քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, միակողմանի է, ու սա վնասում է մեր ազգային շահերը։
«Ես ինքս եմ ասել, որ ՀՀ–ի վարած քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, այլ բալանսավորված քաղաքականություն է»,– ընդգծեց նա։
Ըստ վարչապետի` այդ ամենով հանդերձ, պետք է նաև դիտարկել մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունը։
«Այս առումով, երբ «3+3» ձևաչափով մեր մասնակցության հարցն էր որոշվում, ու մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք, այդ որոշումը լրջորեն քննադատվեց։ Հիմա ես կարող եմ վստահորեն ասել, որ շատ ճիշտ որոշում էր մասնակցելն այդ ձևաչափի քննարկումներին, և դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է ընդգծում»,– հայտարարել է նա։
Անդրադառնալով Իրանի հետ ՀՀ հարաբերություններին Փաշինյանը դրանք բնորոշեց մեկ բառով` բնականոն։
«Այդ հարաբերությունները քաղաքական որոշման արդյունք և հետևանք չեն»,– նշեց նա։
Վարչապետի խոսքով, ՀՀ իշխանությունների քայլերն ուղղված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Նմանատիպ հոդվածներ
Արգելել եմ, լավ եմ արել․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ընդհակառակը՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի...
ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվից հնչող մեղադրանքներին։ -Տիկի՛...
44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է. Փաշինյան
Ժամանակ է անցել արդեն 4 տարի, և բնական է, որ այս 4 տարվա մեջ ես ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ իրադարձություններին 20...
Նիկոլ Փաշինյանը խոսել է անկլավների մասին
Անկլավների թեման միշտ էլ եղել է և կա։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...