Իրանի ԳՇ-ն հայտարարություն է տարածել
Իրանը Իսրայելի դաշնակիցների հարձակման դեպքում հարվածելու է Մերձավոր Արևելքում նրանց բազաներին և շահերին: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Եթե ռեժիմի դաշնակիցները մասնակցեն Իրանի վրա հարձակմանը, Իսլամական Հանրապետության զինված ուժերը հզոր հարված կհասցնեն նրանց կենտրոններին և շահերին։ Դա նրանց կստիպի ապաշխարել»,- Գլխավոր շտաբի խոսքերը մեջբերել է IRIB հեռուստաալիքը:
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ հարձակումը պետք է հետևանքներ ունենա, սակայն Միացյալ Նահանգները «չի ցանկանում հակամարտության հետագա սրում»։ Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է հզոր հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի թիրախներին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...