Telegram-ը խոստացել է համագործակցել Հարավային Կորեայի իշխանությունների հետ
Telegram-ը խոստացել է համագործակցել Հարավային Կորեայի իշխանությունների հետ պոռնոգրաֆիկ դիփֆեյքերի տարածման և մեսենջերի միջոցով կատարված որոշ այլ հանցագործությունների դեմ պայքարում, գրում է Zakon.kz-ը։
«Telegram-ը հայտնել է հեռարձակման և հաղորդակցությունների վերանայման հանձնաժողովին, որ այսուհետ հավատարիմ է մնալու զրոյական հանդուրժողականության սկզբունքին՝ կապված անօրինական տեղեկատվության և տեխնոլոգիաների չարաշահման հետ, ինչպիսին է «deepfake»-ը... Telegram-ի ներկայացուցիչները պարտավորվել են լիովին համագործակցել սրա համաձայն։ Այս ամենը ուղղված է ոչ միայն թվային միջավայրում սեռական հանցագործությունների, այլ նաև թմրամիջոցների, մոլախաղերի և այլ անօրինական տեղեկատվության նվազեցմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մեսսենջերի ներկայացուցիչները պարտավորվել են պարբերաբար խորհրդակցել հանձնաժողովի աշխատակիցների հետ և, բացի առկա կապի ալիքից, ստեղծել ևս մեկ թեժ գիծ այն աշխատակցի հետ, ով միշտ կապի մեջ կլինի։ Հարավային Կորեայի ներկայացուցիչը նշել է, որ շատ դրական է գնահատում առաջին խորհրդակցությունների արդյունքները և հույս ունի, որ Telegram-ը հետագայում էլ ավելի արագ կարգելափակի և կջնջի անօրինական տեղեկատվությունը։
Հրատարակությունը նշում է, որ սա Telegram-ի առաջին շփումն է հարավկորեական իրավապահների հետ։
Նշվում է, որ հարավկորեական ոստիկանությունը նախաքննական հետաքննություն է անցկացնում Telegram-ում հրապարակված պոռնոգրաֆիկ դիփֆեյքերի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ և քննարկում է մեսենջերի պատասխանատուների դեմ քրեական գործեր հարուցելու հնարավորությունը։ Եթե Telegram-ի ղեկավարին պաշտոնական մեղադրանք առաջադրվի, կարող է ձերբակալման օրդեր տրվել, որը կփոխանցվի Ինտերպոլին։ Հարավային Կորեայի ոստիկանությունը դիտարկում է նաև Ֆրանսիայի քննչական մարմինների հետ համագործակցության տարբերակներ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...