Բայդենը հրաման է տվել խոցել իրանական հրթիռները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ԱՄՆ զինվորականներին խոցել Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակվելու նպատակով արձակված հրթիռները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ամերիկացի զինվորականներին աջակցել Իսրայելին Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Բացի այդ, ամերիկացի առաջնորդը պարբերաբար հաղորդագրություններ է ստանում Իսրայելում իրավիճակի զարգացման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Եվ այնուամենայնիվ, Իրանի կողմից արձակված հրթիռների առնվազն 80%-ը խոցել է Իսրայելի թիրախները, հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ իրանական հրթիռների կողմից ոչնչացված օբյեկտների թվում են Միջերկրական ծովում գտնվող ռազմաբազան և գազային հարթակները։
Հիշեցնենք, որ Իրանն ավելի քան 500 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են զոհերի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը:Իրանական ՀՕՊ համ...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իր...
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է:Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողո...
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է&n...