Իսրայելը ԱՄՆ-ին ծանուցել է՝ ծրագրում են ցամաքային գործողություն սկսել Լիբանանում
Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին ծանուցել են, որ ծրագրում են սահմանափակ ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում և կարող են այն շուտով սկսել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրել է Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Նշվում է, որ Իսրայելի ծրագրած արշավը մասշտաբով ավելի փոքր կլինի, քան վերջին պատերազմը Հեզբոլլահի դեմ 2006 թվականին և կկենտրոնանա սահմանի երկայնքով զինյալների ենթակառուցվածքների չեզոքացման վրա՝ իսրայելական սահմանամերձ բնակավայրերին սպառնացող վտանգը վերացնելու համար։
Ավելի վաղ՝ Wall Street Journal-ը գրել էր, որ Իսրայելը կարող է ցամաքային ներխուժում իրականացնել Լիբանան արդեն այս շաբաթ։
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է:Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողո...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը:Իրանական ՀՕՊ համ...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իր...
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է&n...