Արցախցիները հետախուզման տակ. պարտադիր պայման արտերկիր մեկնելու համար
Կարևոր լուր Արցախցիների համար. խոսքը վերաբերում է անվտանգությանը: Արցախից բռնի տեղահանված անձինք, ովքեր ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, այսինքն համարվում են փախստական, ՀՀ սահմանները հատելելիս պարտադիր պետք է ներկայացնեն կարգավիճակը հավաստող վկայականը։
Iravaban.net-ի փոխանցմամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը նշեց, որ դա արվում է բացառապես անվտանգության նկատառումներով, նպատակը՝ այդ անձանց պաշտպանելն է։
«Ադրբեջանը հայտարարել էր, որ մի շարք արցախցիների նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Չի բացառվում, որ նման բան կա։ Երբ արդեն կա քաղաքացիություն և տվյալ երկրի քաղաքացու նկատմամբ մեկ այլ երկիր հայտարարել է հետախուզում, նախ կապ է հաստատվում քաղաքացու պետության հետ, այսինքն անձն արդեն ունի տվյալ պետության պաշտպանությունը։ Եթե չկա քաղաքացիություն այդտեղ կա վտանգ։ Գոնե պետք է ֆիքսել, որ անձը փախստական է, չունի քաղաքացիություն, բայց ունի պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի կապը մեզ հետ հաստատեն, ոչ թե հետախուզում հայտարարած երկրի։ Փախստականի կարգավիճակը հավաստող վկայականը թույլ է տալիս, որ սահմանն անվտանգ անցնեն։ Իսկ, եթե անձը ստանում է քաղաքացիություն սահմանը հատելիս, եթե առաջանա խնդիր այսպես, թե այնպես կապը հաստատվելու է քաղաքացու երկրի հետ, այսինքն Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի»,-նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի հետ ճանապարհը Հայաստանով ավելի շահավետ է, քան Ադրբեջանով. իրանցի մասնագետ
Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար Իրանին ավելի ձեռնտու է օգտագործել Հայաստանի տարածքով անցնող երթուղին։ Այս մասին Sput...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ վարչապետն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ լքեցին Մայր տաճարը
Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` բա...
Իրանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել
Իրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտահերթ նիստ գումարել՝ կապված Բեյրութի ուղղությամբ Իսրայելի հարձակումներ...
ԱՄՆ-ն՝ Ուկրաինա զորք ու զենք ուղարկելու մասին
Պետդեպարտամենտը պնդում է, որ Վաշինգտոնը մտադիր չէ ուղղակիորեն մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը և զորքեր ուղարկել երկ...