Ինչո՞ւ Բագրատ Սրբազանը չի մասնակցում Մայր Աթոռում Մյուռոնօրհնեքի արարողությանը
«Դա իր որոշելիքն է, Բագրատ Սրբազանը ինքն է որոշել չմասնակցել»,- այս մասին Մայր Աթոռում Մյուռոնօրհնեքի արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Գալստանյանը չի մասնակցում արարողությանը։ «Ես առիթ չեմ ունեցել նրա հետ այդ մասին խոսելու, Բագրատ Սրբազանը, իբրև հայ եկեղեցու հոգևորական, ազատ է ներկա գտնվելու այս արարողություններին։ Նրան հրավեր չի ուղարկվել, քանի որ հոգևորականներին հրավեր չի ուղարկվում»,- նշեց Արթենյանը։ Հիշեցնենք՝ ժամը 17:00-ից Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվում է Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Արարողությանը մասնակցում են ընդդիմադիր և իշխանական մի շարք պատգամավորներ։
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Լավրովը պատասխանել է Թուրքիային С-400 համակարգեր վաճառելու հնարավորության մասին հարցին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից ամերիկյան F-35 ինքնաթիռներ ստանալու համ...