Բորելը հայտնել է, թե ովքեր փրկեցին Կևին հանձնվելուց
Ուկրաինան, առանց ԱՄՆ-ի և Եվրամիության օգնության, ստիպված կլիներ հանձնվել Ռուսաստանի հետ հակամարտությունում մի քանի շաբաթվա ընթացքում։ Նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով ԱՄՆ-ում արտաքին հարաբերությունների խորհրդի սեմինարի ժամանակ, որը հեռարձակվել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության կողմից:
«Առանց ձեզ և առանց մեզ, Ուկրաինան կհանձնվեր մի քանի շաբաթից»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Կիևը կախված է Վաշինգտոնի և Բրյուսելի օգնությունից։
Բորելը ևս մեկ անգամ արտահայտել է իր կարծիքը Կիևի կողմից Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար զենքի օգտագործման սահմանափակումների վերացման անհրաժեշտության մասին։
«Մենք պետք է ավելի ու ավելի արագ օգնենք Ուկրաինային, մենք պետք է Ուկրաինային տնտեսական և ռազմավարական առավելություն տանք Ռուսաստանի նկատմամբ և թույլ տանք, որ նա ինքը որոշի, թե որն է ընդունելի, որը՝ ոչ»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ...
Ինչու՞ Սերժ Սրգսյանը չի գնա Մայր Տաճար
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Թրամփի խոստումը Զելենսկուն
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:Թրամփ...
Լավրովը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...