Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի թիրախում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի թիրախում: Գաղտնիք չէ, որ նա և Սասուն Միքայելյանն ախոյաններ են, նրանց հակամարտությունը՝ Կոտայքն իրենց ենթարկելու համար, առճակատումների փուլ է մտել: Սակայն, ասում են՝ Ռոմանոսը նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիրախում է հայտնվել, որը գորշ կարդինալ դառնալու հավակնություն ունի և հետևողականորեն աշխատում է, որ Ռոմանոսին դուրս մղի:
ՊՎԾ պետի պաշտոնում նա իր մարդուն է ուզում տեսնել։ Բայց ՔՊ-ում կարծում են, որ Ռոմանոս Պետրոսյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի, եթե, իհարկե, մեր հրապարակումը չկանխի այդ պաշտոնանկությունը, քանի որ, ինչպես ասում են ՔՊ մեր աղբյուրները, Նիկոլ Փաշինյանի իդեա-ֆիքսերից մեկը մամուլի գրածը չանելն է, և ցանկացած արտահոսքից հետո նա հրաժարվում է արդեն ծրագրված որոշումից: Սա անգամ հասկացել են նրա որոշ խելացի թիմակիցներ և իրենց պաշտոնանկության մասին լուրերն ամեն գնով օր առաջ դաշտ են նետում, որ կանխեն իրենց հեռացումը, և Փաշինյանը` լրատվամիջոցներին հակառակ, հետաձգի իրենց գործից ազատելը: Իսկ նման պաշտոններին մնալու ամեն օրը մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլիոնի եկամուտ է նշանակում»։
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն հրապարակեց սահմանազատման հարցով որոշումը
ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովնե...
ՀՀ ԱԳՆ-ն ևս արձագանքեց Նյու Յորքում կայանալիք եռակողմ հանդիպմանը
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նա...
Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը դիմել է Սերգեյ Լավրովին և Անդրեյ Բոլոուսովին. հայտարարություն
Իշխանությունը յուրացնելու մեղադրանքով օրեր առաջ կալանավորված Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել...
Պուտինի շնորհավորական ուղերձը Անկախությանը օրվա առիթով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախ...