Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը դիմել է Սերգեյ Լավրովին և Անդրեյ Բոլոուսովին. հայտարարություն
Իշխանությունը յուրացնելու մեղադրանքով օրեր առաջ կալանավորված Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Տեղեկացնում ենք, որ այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։
Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։
Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ»։
Փաստաբաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Գուրգեն Գրիգորյան,
Էրիկ Ալեքսանյան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն ևս արձագանքեց Նյու Յորքում կայանալիք եռակողմ հանդիպմանը
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նա...
Պուտինի շնորհավորական ուղերձը Անկախությանը օրվա առիթով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախ...
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Բայդենից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից. «Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լին...
ՍԴ-ն հրապարակեց սահմանազատման հարցով որոշումը
ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովնե...