Նյու Յորքի քաղաքապետը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է CNN-ը։
Նախկինում Ադամսին մեղադրանք է առաջադրվել հինգ հոդվածով, այդ թվում՝ օտարերկրացիներից կաշառք վերցնելու համար:
«Ադամսն իրեն մեղավոր չի ճանաչել կաշառակերության, խարդախության և դավադրության մեղադրանքներով՝ օտարերկրյա քաղաքացիներից (քաղաքական) քարոզարշավի համար միջոցներ ձեռք բերելու համար»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը Թուրքիայից խոստացված կաշառքի դիմաց հրաժարվել է Հայոց ցեղասպանության տարելիցին հանդես գալ հայտարարությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Նուբար Աֆեյանը կոչով դիմել է Ադրբեջանին
Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյա...