«Լայնածավալ պատերազմ հնարավոր է». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել լայնածավալ պատերազմի հնարավորությունը Մերձավոր Արևելքում։Համապատասխան հայտարարությունը նա արել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Լայնածավալ պատերազմ հնարավոր է։ Մենք դեռ կարող ենք հասնել կարգավորման, որը հիմնովին կփոխի ողջ տարածաշրջանը»,- ասել է Բայդենը։
Նրա կարծիքով՝ «արաբական աշխարհը կարգավորում է ուզում»։ «Նրանք պատրաստ են գործարք կնքել Իսրայելի հետ, եթե Իսրայելը փոխի իր որոշ մոտեցումներ», - ասել է Բայդենը։
«Ի վերջո, անհրաժեշտ է պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի, հարաբերությունների կարգավորում։
Դա պետք է տեղի ունենա: Դրան հասնելու ճանապարհ և հնարավորություն կա»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Նուբար Աֆեյանը կոչով դիմել է Ադրբեջանին
Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյա...