Թրամփի մահափորձերի հետևում Իրա՞նն է կանգնած
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտնել են, որ ամերիկյան հետախուզությունը նախկին նախագահին զգուշացրել է Իրանից իր կյանքին սպառնացող վտանգի մասին։
Ըստ շտաբի տարածած հայտարարության՝ Թրամփին տեղեկացրել են «Իրանից եկող սպանության իրական և կոնկրետ սպառնալիքների մասին՝ նպատակ ունենալով ապակայունացնել Միացյալ Նահանգները և քաոս սերմանել երկրում»։
Հայտարարությունում չի պարզաբանվում, թե արդյոք դրանք նոր սպառնալիքներ են, թե՞ նախկինում արդեն հաղորդվել է:
Իրանի իշխանությունները չեն արձագանքել BBC-ի խնդրանքին՝ մեկնաբանելու այս հայտարարությունը։ Նախկինում Թեհրանը բազմիցս մերժել է ԱՄՆ-ի գործերին միջամտելու Իրանի փորձերի վերաբերյալ Վաշինգտոնի մեղադրանքները։
Թրամփը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է, որ «Իրանը լրջորեն սպառնում է իր կյանքին»։
«Հետախուզությունը պարզել է, որ կայուն և համակարգված հարձակումները (Թրամփի դեմ) ուժեղացել են վերջին մի քանի ամիսների ընթացքում», - ասել է Թրամփի նախընտրական շտաբի հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չենը:
«Բոլոր գերատեսչությունների իրավապահ մարմինների աշխատակիցներն աշխատում են ապահովելու, որ նախագահի թեկնածուն մնա անվտանգ, և ընտրություններն անցկացվեն առանց արտաքին միջամտության», - ասել է Չենը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու՞ Սերժ Սրգսյանը չի գնա Մայր Տաճար
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Թրամփի խոստումը Զելենսկուն
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:Թրամփ...
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ...
Բոլոր չհամաձայնեցված դրույթները ՀՀ-ն հանել է խաղաղության պայմանագրից. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 7-րդ գումարման Միլի Մեջլիսի առաջին նստաշրջանում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հ...