Բոլոր չհամաձայնեցված դրույթները ՀՀ-ն հանել է խաղաղության պայմանագրից. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 7-րդ գումարման Միլի Մեջլիսի առաջին նստաշրջանում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին։
«Մինչ այս պահը (խաղաղության պարմանագրի-խմբ.) առաջին նախագիծը Հայաստան ուղարկվելուց հետո եղել է 10 մեկնաբանությունների փոխանակում։ Բնականաբար, ամիսների ընթացքում մենք ակնկալում էինք, որ Հայաստանն ավելի օպերատիվ և ճկուն կաշխատեր։ Բայց մենք տեսանք ճիշտ հակառակը։ Նրանցից վերջնական տարբերակը ստանալու համար ստիպված էինք սպասել 70 օր։
Բոլոր չհամաձայնեցված դրույթները հանվել են խաղաղության պայմանագրից իրենց ներկայացրած տարբերակով։ Նման պարզունակ ու ոչ ադեկվատ քայլ չէինք սպասում»,-ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
«Ապագա կա». Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթ է ունեցել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի Ապագայի գագաթնաժողովում այսօր հայտարարեց, որ իր համար առավել կարևոր է մասնակցել այս նի...
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վար...
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ...
Ինչու՞ Սերժ Սրգսյանը չի գնա Մայր Տաճար
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...