Մամուլից եմ տեղեկացել․ Պապոյանը՝ Միքայել Մինասյանի եղբոր դեմ գործընթացի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մամուլից է տեղեկացել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար ստորագրահավաք սկսելու մասին։ Այս մասին Պապոյանը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Նախօրեին ՔՊ–ական որոշ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու դիմում Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու համար։Որպես պատճառ նշվում է նաև Մինասյանի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա` Միքայել Մինասյանի եղբայրը լինելը։
Այդուհանդերձ Պապոյանը դրական է գնահատում Գրիգոր Մինասյանի աշխատանքը․ «Ես լավ եմ գնահատում նրա աշխատանքը։ Դժգոհություններ չունեմ։ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արժեքների առումով կա խոսքի և կարծիքների ազատություն։ Մարդիկ ինձնից էլ կարող են գոհ կամ դժգոհ լինել»
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն ևս արձագանքեց Նյու Յորքում կայանալիք եռակողմ հանդիպմանը
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նա...
ՍԴ-ն հրապարակեց սահմանազատման հարցով որոշումը
ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովնե...
Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը դիմել է Սերգեյ Լավրովին և Անդրեյ Բոլոուսովին. հայտարարություն
Իշխանությունը յուրացնելու մեղադրանքով օրեր առաջ կալանավորված Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել...
Պուտինի շնորհավորական ուղերձը Անկախությանը օրվա առիթով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախ...