Սիսիանը նոր համայնքապետ կունենա․ ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սիսիանում ներիշխանական կրքերը չեն հանդարտվել։ Անցած շաբաթ գրել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն ուզում է հեռացնել համայնքապետ Արմեն Հակոբջանյանին, քանի որ վրդովված է, որ իր շնորհիվ քաղաքապետ դարձածը սկսել է իր «գլխից թռնել», որոշել է նրան փոխարինել ավելի հնազանդ մեկով՝ փոխքաղաքապետ Կարեն Հովհաննիսյանով, ու այդ նպատակով ՔՊ-ական ավագանին բոյկոտում է ավագանու նիստերը։ Ներիշխանական հարաբերությունները Սիսիանում այնքան են լարվել, որ հարցը հասել է ՔՊ վարչությանը, եւ քաղաքական որոշում է կայացվել՝ Արմեն Հակոբջանյանը, առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանն ու տեղակալ Գարիկ Հակոբյանն առաջիկայում աշխատանքից ազատվելու դիմում կգրեն։ Արմեն Հակոբջանյանն ու Կարեն Հովհաննիսյանը վայր կդնեն նաեւ ավագանու մանդատները։
Ըստ լրատվականի աղբյուրի՝ ՔՊ-ն որոշել է համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները համաձայն չեն․ ասում են՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։ Ավագանին ավելի շատ հակված է Գորայք համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հակոբջանյանի թեկնածությանը։
Ինչ վերաբերում է դեռեւս գործող համայնքապետի եւ Համբարձումյանի տարաձայնություններին, այն, ըստ լուրերի, ծագել է նախկին քաղաքապետ, ներկայում Սրբազան շարժման ակտիվ մասնակից, պատգամավոր Արթուր Սարգսյանի հանքի պատճառով: Համայնքապետը հանքի շահագործման թույլտվության համար հանրային լսումներ է նախաձեռնել, մինչդեռ Համբարձումյանը հրահանգել է` միանգամից մերժել: Սիսիանում ասում են, որ, բացի դրանից, վառելիքի թեմա էլ կա․ Համբարձումյանին պետք է ինչ-որ փայ հասներ` չի հասել»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հանդիպել է Էրդողանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին նա հայտնել է ֆ...