Սա իրադարձություն է, որը չափազանց վտանգավոր է․ Պեսկով
Իսրայելի հարվածները Լիբանանին հանգեցնում են Մերձավոր Արևելքում լիակատար ապակայունացման վտանգի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Իսրայելական ավիացիան երկուշաբթի առավոտից սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավային և Արևելյան բնակավայրերի ուղղությամբ: Հարվածի տակ են հայտնվել տասնյակ գյուղեր և մի շարք մարզային բնակավայրեր։ Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկներն իրենց հերթին տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ: Լիբանանի կառավարությունը ՄԱԿ-ին կոչ է արել միջամտել իրավիճակին։
«Սա, իհարկե, իրադարձություն է, որը չափազանց վտանգավոր է հակամարտության ընդլայնման գոտու, տարածաշրջանի ամբողջական ապակայունացման հետ կապված։ Իհարկե, դա չափազանց մտահոգիչ է մեզ համար», - պատասխանել Է Պեսկովը լրագրողներին այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Իսրայելի հարվածը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ․ փոխվարչապետ
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյ...