Պետք է պատրաստվենք պատերազմի․ Լուկաշենկո
Բելառուսը պետք է հետագայում եւս ամրապնդի իր պաշտպանունակությունը եւ պատրաստվի հնարավոր պատերազմի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Օբուզ-Լեսնովյան զորավարժարանում կայացած խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«Հին բանաձևն է՝ խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել (չնայած ինչու ենք մենք այստեղ ինչ-որ մեկի առաջ արդարանում), որ մենք չենք պատրաստվում պատերազմել, չենք ուզում պատերազմել...այս ամենն արդեն ասված է։ Սա լսում են, բայց իրենց գործն անում են մեր հակառակորդները, մեր մրցակիցները։ Նրանք, ովքեր պատրաստվում են մեր դեմ, ուղիղ խոսելու ենք, կռվելու ենք։ Ուստի մենք պետք է պատրաստվենք պատերազմի։ Եվ տա Աստված, որ այդ պատերազմը չլինի», - ասել է երկրի ղեկավարը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Բելառուսի իշխանությունները դեռևս չեն նկատում երկրի դեմ պատերազմ սկսելու միտումներ, թեև իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Լուկաշենկոն նաև ասել է, որ Ուկրաինայում և աշխարհի այլ մասերում հակամարտությունների ֆոնին Բելառուսը վերջին տարիներին արդեն չորս անգամ բարեփոխել է բանակը:
Բելառուսի նախագահը բազմիցս մեղադրել է հարևան երկրներին, մասնավորապես Լեհաստանին սահմանին զորքեր ավելացնելու մեջ և կոչ արել պատրաստվել հնարավոր հակամարտությանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ․ փոխվարչապետ
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյ...