Լիովին պատրաստ ենք վերադառնալ մեր պարտավորություններին․ Իրանի նախագահ

Իրանը պատրաստ է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) պայմաններին և մտադիր չէ շարունակել միջուկային զենքի մշակումը: Այս մասին Նյու Յորքում լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։


«Մենք լիովին պատրաստ ենք վերադառնալ համաձայնագրով ստանձնած մեր պարտավորություններին, սակայն չպետք է այնպես լինի, որ Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները, չցանկանալով կատարել իրենց պարտավորությունները, իրենց հերթին խնդրում են մեզ վերադառնալ մեր պարտավորություններին», — հայտարարել է Փեզեշքիանը:


Իրանի նախագահը հավելել է, որ շատ երկրներ անհիմն մեղադրել են Թեհրանին միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ, սակայն ՄԱԳԱՏԷ-ի կողմից իրականացվող մանրակրկիտ մոնիտորինգը և նրանց գնահատականները հերքում են այդ մեղադրանքները։


Մինչ այդ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի պատվիրակությունը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր շաբաթվա ընթացքում կփորձի բանակցությունների նոր փուլ սկսել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ: