Հորդանանը երբեք չի ընդունի պաղեստինցիներին բռնի տեղահանելու գաղափարը
Հորդանանը երբեք չի ընդունի պաղեստինցիներին` թագավորություն բռնի տեղափոխելու գաղափարը, քանի որ դա ռազմական հանցագործություն է, ասել է Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։
Ավելի վաղ օգոստոսին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Հորդանանի թագավորը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են պաղեստինցիներին Հորդանան գետի արևմտյան ափից արտաքսելու անընդունելիության շուրջ։
«Սա վերաբերում է նրանց, ովքեր շարունակում են քարոզել Հորդանանի՝ որպես այլընտրանքային հայրենիքի գաղափարը (պաղեստինցիների համար - խմբ.): Այսպիսով, թույլ տվեք շատ պարզ ասել. դա երբեք տեղի չի ունենա: Մենք երբեք չենք ընդունի պաղեստինցիների բռնի տեղահանումը, դա ռազմական հանցագործություն է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի շաբաթվա մասնակիցների առջեւ:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի շաբաթը, որին մասնակցում են մի քանի հարյուր պետությունների ղեկավարներ և արտաքին գործերի նախարարներ։ Հինգ օրվա ընթացքում աշխարհի տարբեր երկրների պատվիրակությունները կքննարկեն գլոբալ նշանակության հարցեր, այդ թվում՝ միջազգային անվտանգության, հակամարտությունների կանխարգելման և լուծման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, սոցիալ-տնտեսական խնդիրների և մի շարք այլ խնդիրներ:
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հանդիպել է Էրդողանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին նա հայտնել է ֆ...