Դա այն է, ինչ տեղի կունենա․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է, որ տասնյակ հազարավոր զոհեր կունենան, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին: Այս մասին, The Guardian-ի փոխանցմամբ, Զելենսկին ասել է Good Morning America-ի հաղորդավար Ռոբին Ռոբերտսին տված հարցազրույցում:
Զելենսկին ամիսներ շարունակ խնդրում է արևմտյան դաշնակիցներին թույլ տալ Ուկրաինային արևմտյան հրթիռներով, այդ թվում՝ ամերիկյան Atacms-ով և բրիտանական Storm Shadows-ով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքին: Սպասվում է, որ նա կկրկնի այս խնդրանքները այս շաբաթ ԱՄՆ կատարած իր դիվանագիտական այցի ժամանակ, երբ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
«Պուտինը միանշանակ կշարունակի ոչնչացնել մեզ, սպանել մարդկանց, սպանել երեխաներին: Նա այդպես կվարվի: Մենք կկորցնենք հազարավոր դպրոցներ և տասնյակ հազարավոր կյանքեր։ Դա այն է, ինչ տեղի կունենա», - ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Նա շնորհակալություն է հայտնել ամերիկացի ժողովրդին մինչ այժմ ցուցաբերած օգնության և աջակցության համար և ասել, որ «մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան կարծում ենք»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ․ փոխվարչապետ
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյ...