Բայդենը Զելենսկու հետ կքննարկի՞ Ռուսաստանին հեռահար զենքով հարվածելու թեման
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել Ռուսաստանի խորքում հարվածների արգելքը վերացնելու հնարավորությունը, սեպտեմբերի 24-ին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Բայդենը Զելենսկու հետ կքննարկի Ռուսաստանին հեռահար զենքով հարվածնելու թեման
Նրա խոսքով, այսօր ԱՄՆ-ը պահպանում է արգելքը ուկրաինական զինված ուժերի կողմից ամերիկյան հեռահար հրթիռներով ռուսական տարածքի խորքում հարվածների վրա։ Բայդենը չի փոխել իր միտքը, հավելել է Քիրբին։
«Մեր քաղաքականությունը հեռահար հարվածների հետ կապված այն է, որ ԱՄՆ-ի տրամադրած զենքերը չպետք է օգտագործվեն Ռուսաստանի թիրախների դեմ»,- պարզաբանել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Բայդենը բացասաբար է պատասխանել այն հարցին, թե արդյոք որոշում է կայացրել վերացնել Ուկրաինայի կողմից արևմտյան զենքի օգտագործման սահմանափակումները Ռուսաստանի տարածքի խորքերին հարվածելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...