Ադրբեջանից Հայաստանին կոչ են անում հրատապ քայլեր ձեռնարկել
Ադրբեջանը դրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգի հիմքը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր շտաբում:
«Ադրբեջանը դրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգի հիմքը, որը հիմնված է փոխադարձ ճանաչման եւ միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգանքի վրա հետկոնֆլիկտային շրջանում», - նշել Է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը թևակոխել է նոր դարաշրջան՝ վերականգնելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ պահպանվող ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իր իրավունքները:
«Մենք, հենվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա, կոչ ենք անում հրատապ քայլեր ձեռնարկել մնացած խոչընդոտները վերացնելու ուղղությամբ՝ կարևորելով անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորումը», - հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ․ փոխվարչապետ
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյ...