Ինչու՞ է Ալեն Սիմոնյանի այցը Կանադա հետաձգվել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրան ուղեկցող մի շարք ՔՊ-ական պատգամավորների այցը Կանադա, որը նախատեսված էր սեպտեմբերի 25-30-ը, հետաձգվել է Կանադայի ներքաղաքական խնդիրների պատճառով։ Ինչպես 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը, Ալեն Սիմոնյանին է զանգել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահը և խնդրել հետաձգել այցը, քանի որ երկրի կառավարող կոալիցիայից դուրս է եկել մեկ ուժ, ստեղծվել է ներքաղաքական ճգնաժամ ու մինչև հիմա չկա հանգուցալուծում։
«Կարևոր է նշել, որ այցը ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է, մինչև որ Կանադայում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվի», - նշել է ԱԺ նախագահի խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր չհամաձայնեցված դրույթները ՀՀ-ն հանել է խաղաղության պայմանագրից. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 7-րդ գումարման Միլի Մեջլիսի առաջին նստաշրջանում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հ...
«Ապագա կա». Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթ է ունեցել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի Ապագայի գագաթնաժողովում այսօր հայտարարեց, որ իր համար առավել կարևոր է մասնակցել այս նի...
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վար...
Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
«Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարության խ...